Ողջույն, Հյուր! Գրանցում RSS

Armlur.ORG™

Երեքշաբթի, 24.04.2018, 09:35
мета-тэг
Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 6 » Ականջակալով տղան
16:04
Ականջակալով տղան
Այգում անիմաստ քայլող լիքը մարդկանցից ցանկացածի տեղում կցանկանայի, որ նա լիներ: Ես ամենալավ նստարանն եմ գտել` մեծ, հենվելու հնարավորությամբ և ստվերում: Այդ անիմաստ քայլողներն, իրականում, իմ տեղն են ուզում նստել, բայց ես սպասում եմ նրան, իմանալով, որ հանդիպումն անհնար է:

Հարազատ բուհը դարձել է ուղղակի այգուն հարակից մի տարածք, որտեղից մեծ մրջյունների պես ներս ու դուրս են անում երաժշտական գործիքներն ուսերին տասնյակ ուսանողներ: 
Ես ակնոցներս չեմ հանում, որ ոչ մեկին չբարևեմ. թող չճանաչեն:
Մարդկանց աղմուկն անտանելի էր: Հեռախոսիս ականջակալներից մեկը դրեցի ականջիս: Աշխարհը 50%-ով լռեց: Երաժշտություն չէի լսում: Ուղղակի ականջակալն օգնում էր լռության ձայնը ֆիքսել գլխումս ու վայելել: 
Հանկարծ ինչ որ ուժ զգացի: Մեկը համառորեն քաշում էր լարը դեպի իր կողմ: Հպարտությունս թույլ չէր տալիս միանգամից պտտվել, բայց և մոտալուտ վտանգի ահն ավելի մեծ էր: 
"Ահը” մի 23-24 տարեկան անծանոթ տղա էր, որն իմ մյուս ականջակալը փորձում էր ծառայեցնել իր նպատակին:
- Խանգարու՞մ եմ, – մունաթով հարցրեց ինձ:
- Չէ, կուզես մյուսն էլ տամ, հանգիստ լսես:
- Դե, չէի մտածում, որ այդքան բարի ես, բայց տուր:
Ես լուռ նայում էի նրան: Լուռ նայելը որևէ մեկին ինձ մոտ լավ է ստացվում: Մտքումս ծնվում էր դաժան և արյունարբու պլան, թե ինչպես կարելի է նրանից խլել իմ ականջակալը: Փորձեցի կայծակնային արագությամբ հիշել, թե ինչ կտրող-ծակող գործիք կա պայուսակիս մեջ, հետո հիշեցի, որ մոտս պայուսակ չկա: Հույսս պետք է դնեի իմ վրա միայն:
- Ականջակալս ինձ կտա՞ս, – որոշեցի դեռ մեղմ վարվել նրա հետ:
- Նախ. սա ականջակալ չի, նաուշնիկ ա, հետո էլ, չէ, չեմ տա: Գտել եմ: Մի նորմալ բան միացրու, լսենք:
- Էտ մի ականջակալում միայն դա է, լավ բանը ես եմ լսում:
- Դե ուրեմն, քոնը տուր ինձ:
- Իսկ ավելի լավ չի լինի, որ դու տաս իմը ինձ ու գնաս:
- Չէ, որովհետև այգում ազատ նստարան չկա, իսկ ես գնալու տեղ չունեմ:
Ինչ հիմարն եմ ես: Այս ամենը նստարանի համար էր: Ես հասկացա, որ միանգամից հանձնվելը կնշանակեր, որ ես միանգամից հանձնվում եմ: Եվ ես որոշեցի, որ ոչ մի դեպքում ես միանգամից չեմ հանձնվի:
- Դե ուրեմն, դու լսի այն, ինչ հիմա լսում ես, ես իմ երաժշտությունը կլսեմ:
- Օկ:
Այս տարօրինակ տղան ահավոր ազդում էր ներվերիս վրա: Որոշեցի գործողություններիս ընթացքը փոխել:
Միացրեցի հեռախոսիս միջի ամենադասական գործերից մեկը: Մի կետ անգամ նրա դեմքի վրա չփոխվեց: Նույն անդրդվելի հայացքով նայում էր դիմացի ծառին:
Կեցցե ինտերնետը: Դասական – փոփ – ռոք – բլյուզ – կլկլոց: Բան չի փոխվում:
- Բայց լավ էլ ճաշակ ունես, հա:
- ???
- Աչքերդ ջղայնացած ժամանակ շատ սիրուն են:
Ես անջատեցի երաժշտությունն ու ջղայնացած շարունակեցի մտքումս թշնամուն տարածքից հեռացնելու նոր պլան մտածել, երբ զգացի, որ ինչ որ բան այն չէ: Թեկուզ հպարտությունս էլի թույլ չէր տալիս, բայց դե էս անգամ լսող չկար, միանգամից պտտվեցի ու տեսա, որ նստարանն էլի իմն էր: Տղան չկար:

Ես հանեցի ականջակալներս ու գնացի տուն…
Ամբողջ ճանապարհին մտածում էի, որ պետք է մի լավ մռութին հասցնեի: Հետո սկսեցի ինքս ինձ արդարացնել. աղջիկ եմ, չի սազում, համ էլ, միևնույն է, նա ինձնից ուժեղ կլիներ:Երաժշտություն լսելու ցանկությունը կորել էր: Ականջնակալները մի կերպ տեղավորեցի գրպանիս մեջ: Քայլելը դարձավ ծայրահեղ դժվար: Հանեցի գրպանիցս:
- Նաուշնիկներիդ հետ էլ յոլա չես գնում, հա, – լսեցի մեջքիս ետևից:
Միանգամից ճանաչելով ձայնը, ես չշրջվեցի:
- Իսկ դու գիտես, որ մարդուն հետևելը քրեական հոդված է:
- Չէ, այդ մասին մենակ դու գիտես: Բացի դրանից, ես քեզ չեմ հետևում. համ շատ նիհար ես, համ էլ սիրուն չես: Ինչի պիտի հետևեմ:
Չէ, ես չէի բարկանում: Ես միայն ուզում էի խեղդել այս ինքնավստահ, ոնց որ գետնի տակից ծլած երիտասարդին: Ես կտրուկ կանգ առա:
- Ընկերոջս որ ասել եմ է, գլուխդ կջարդի:
- Ընկեր պիտի ունենաս, որ ասես, – ծիծաղեց նա:
- Իսկ ով ասեց, որ չունեմ: Հեսա, հենց հիմա կզանգեմ, կգա, ու կտեսնես քեզ ինչ կանի:
- Ոնց: Հենց հիմա ես զանգում:
- Հա, հենց հիմա:
- Դե մի րոպե, ես էլ զանգեմ:
- Ում:
- Իմ ընկերոջը:
- Ինչի համար:
- Քո ընկերն ինչի համար է գալիս:
- Որ գլուխդ ջարդի:
- Ըհը:
- Ինչը "ըհը”:
- Իմ ընկերն էլ կգա, որ քո գլուխը ջարդի:
- Լսիր, դու գիժ ես:
- Չէ, ես դեռ սովորում եմ, անունս էլ գիժ չի, այլ` Մհեր:
Ես մի վայրկյան նայեցի նրա աչքերի մեջ ու ինչքան ուժ ունեի սկսեցի վազել…

Շարունակությունը՝ շուտով….

Աղբյուրն այստեղ

Կից նյութեր: Նկար 1
Կատեգորիա: Մինի բլոգ | Դիտումներ: 376 | Ավելացրեց: ARMLUR | Տեգեր: տղա, Ականջակալ | - Վարկանիշ -: 0.0/0
Նյութը հեղինակային իրավունքով պատկանում է այն www.armlur.org կայքում տեղադրող օգտատիրոջը և/կամ այն անձին որտեղից օգտվել է օգտատերը: Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ:

«Հենց նորություն լինի` ձեզ տեղյակ կպահենք». Տիգրան Սարգսյան
«Հենց նորություն լինի` ձեզ տեղյակ կպահենք». Տիգրան Սարգսյան

Pepsi??!!!??
Pepsi??!!!??

Աշխարհի ամենաերիտասարդ տատիկը
Աշխարհի ամենաերիտասարդ տատիկը

Կրծքերը դրեցին անհարմար դրության մեջ (վիդեո)
Կրծքերը դրեցին անհարմար դրության մեջ (վիդեո)

Չեմ հավատում, որ տղամարդը կարող է այսքան լավ ճանաչել կանանց. ԲՐԱՎՈ հեղինակին
Չեմ հավատում, որ տղամարդը կարող է այսքան լավ ճանաչել կանանց. ԲՐԱՎՈ հեղինակին


ՀՄ…


Однако...


Одиночество

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]