Ողջույն, Հյուր! Գրանցում RSS

Armlur.ORG™

Երեքշաբթի, 24.04.2018, 09:23
мета-тэг
Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 16 » Սաշա՝մի կույսի պատմություն ( մաս 22 )
21:01
Սաշա՝մի կույսի պատմություն ( մաս 22 )
 www.armladies.com -Ներեցեք, կասե՞ք որ հիվանդասենյակում է Սյուզին,- դիմեցի ինձ ընդառաջ եկող երիտասարդ, շա՜տ բարետես բժշկին:
-Իսկ ազգանունը կհիշեցնե՞ք,- խորհրդավոր ժպիտով հարցրեց բժիշկը ու առանց սպասելու պատասխանիս շարունակեց,- հա՜-հա՜ դուք երեւի գեղեցկուհի Սյուզիին եք փնտրում:
Ժպտացի ու միանգամից մտածեցի՝ այս երիտասարդին Սյուզին հաստատ անտարբեր չի թողել:
-Եկեք ձեզ կուղեկցեմ,- առաջարկեց բժիշկը ու մի տեսակ մտերմիկ ձայնով շարունակեց,- մեզ համար միշտ հաճելի է գեղեցիկ հիվանդների հետ գործ ունենալ, ձեր բարեկամուհին, իսկապես գեղեցկուհի է, անհնար է նրա հմայքին դիմանալ: Ու ահա այստեղ էլ մեր Սյուզին է հանգստանում, ասելով՝ բացեց հիվանդասենյակի դուռը,- գեղեցկուհի եւս մի հյուր ունես,- դիմեց նա Սյուզիին: Նրա ձայնից երեք ընկերուհիներս էլ պտտվեցին մեր կողմ ու միաձայն, ասես պայմանավորված լինեին, սկեցին գոռալ ուռաաաաաաա՜ա:
-Վերջապես, բարեհաճեցիր մեզ պատվել քո տեսակցությամբ,- փաթաթվելով ինձ ՝ մի տեսակ նեղացած ասաց Սաշան:
-Հա՜, բայց շա՜տ կարոտել էր,- հեգնեց Սոֆին ու Սաշային՝ հերիք է մեզ էլ հերթ տուր ասելով, մի կողմ բրդեց, որ գրկի ինձ: 
- Դե լավ, աղջիկներ այդքան կոպիտ մի՛ եղեք,- ժպտաց Սյուզին:
-Հա՜ ինչ էլ ասեք, ինձ հասնում է, բայց ես իրոք ձեզ կարոտել էի:
-Իսկ իմ առողջությանը առանձնապես լուրջ վտանգ չի սպառնում, սովորական ուշաթափություն էր, երեւի առողջ ապրելակերպի նշան է,- առանց սպասելու իմ հարց ու փորձին ծիծաղելով ասաց Սյուզին:
- Դե լավ, ամեն ինչ կատակի ես տալիս, հիմա ո՞նց ես:
- Ոչ մի լուրջ բան, հավատա, ինձ հոյակապ եմ զգում: Ավելի կարեւոր բաներ կան, գիտե՞ս, ես կարծես թե, նոր սիրավեպի հոտ եմ առնում, դու նկատեցի՞ր ինչ գեղեցիկ տղամարդ է իմ բժիշկը, բայց սպասիր, ավելի լավ է դու պատմիր, մենք այդպես էլ չիմացանք, թե փարթիից հետո ո՞ւր գնացիր Նարեկիդ հետ: Երեւի գործերդ շատ լավ են, հը՞, ո՞ւր էիր կորել: 
-Հա՜,- ինքս էլ չհասկանալով սկսեցի ծիծաղել,- Նարեկի հե՞տ, աղջիկներ, երջանկությունից գժվում եմ: 
-Հապա՜-հապա՜,- միաժամանակ ասացին ընկերուհիներս ու իմ կողմ թեքվելով՝ համակ ուշադրությամբ ինձ նայեցին:
- Որտեղի՞ց սկսեմ, հա՜, փարթիի օրն էր, իրարանցումի ու հրմշտոցի թեժ պահին, երբ շփոթված ելք էի փնտրում, հայտնվեցի Նարեկի մեքենայի մեջ: Նա ինձ գրեթե զոռով նստեցրեց մեքնեան՝ առանց իմ համաձայնությանը սպասելու, ասաց, որ իմ տեղում չեմ հայտնվել, ու ինքը չի ցանկանում ինձ այդտեղ թողնել, իմ փոխարեն որոշեց, որ ես պետք է տուն գնամ: 

Աղբյուրը այստեղ
Կից նյութեր: Նկար 1
Կատեգորիա: Մինի բլոգ | Դիտումներ: 518 | Ավելացրեց: ARMLUR | - Վարկանիշ -: 0.0/0
Նյութը հեղինակային իրավունքով պատկանում է այն www.armlur.org կայքում տեղադրող օգտատիրոջը և/կամ այն անձին որտեղից օգտվել է օգտատերը: Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ:

«Հենց նորություն լինի` ձեզ տեղյակ կպահենք». Տիգրան Սարգսյան
«Հենց նորություն լինի` ձեզ տեղյակ կպահենք». Տիգրան Սարգսյան

Pepsi??!!!??
Pepsi??!!!??

Աշխարհի ամենաերիտասարդ տատիկը
Աշխարհի ամենաերիտասարդ տատիկը

Կրծքերը դրեցին անհարմար դրության մեջ (վիդեո)
Կրծքերը դրեցին անհարմար դրության մեջ (վիդեո)

Չեմ հավատում, որ տղամարդը կարող է այսքան լավ ճանաչել կանանց. ԲՐԱՎՈ հեղինակին
Չեմ հավատում, որ տղամարդը կարող է այսքան լավ ճանաչել կանանց. ԲՐԱՎՈ հեղինակին


ՀՄ…


Однако...


Одиночество

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]