Ողջույն, Հյուր! Գրանցում RSS

Armlur.ORG™

Երեքշաբթի, 24.04.2018, 09:22
мета-тэг
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 22 » Դուբայում պոռնկությամբ զբաղվող աղջիկը մորը հրահանգել է Հայաստանից աղջիկներ ուղարկել
14:31
Դուբայում պոռնկությամբ զբաղվող աղջիկը մորը հրահանգել է Հայաստանից աղջիկներ ուղարկել
Հայաստանից Դուբայ մեկնող կանանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու հերթական գործը վարույթ է ընդունվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Ըստ մեղադրանքի՝ 43-ամյա Սուսաննա Պետրոսյանը Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող, պոռնկությամբ զբաղվող և այդ կերպ ընտանիքի կարիքները մասամբ հոգացող՝ Արմենուհի Պետրոսյանի հետ նախնական համաձայնությամբ եւ վերջինիս պահանջով՝ իր ծանոթների շրջանում փնտրել է մարմնավաճառությամբ զբաղվելու համար արտերկիր մեկնելու ցանկություն ունեցող կանանց,-փոխանցում է Փաստինֆո գործակալությունը:
2012թ. դեկտեմբերին ընկերուհուց տեղեկանալով, որ նման ցանկություն է հայտնել Արարատի մարզի մի բնակչուհի՝ հանդիպել է վերջինիս, հայտնել, որ Դուբայ մեկնելու համար անհրաժեշտ հրավերքը և ճանապարհածախսի գումարը կուղարկի դուստրը, որը սկզբնական շրջանում կհոգա նաև Դուբայում նրա բնակվելու, սննդի և այլ հարցերը՝ հետագայում վերադարձնելու պայմանով: Միաժամանակ հավաստիացրել, որ աղջիկը կօգնի նաև սեռական ծառայություններ մատուցելու համար հաճախորդ ապահովելու հարցում:
Մեկնելու վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո` 2012թ. դեկտեմբերի կեսերին, դստեր ուղարկած գումարով տվյալ աղջկա համար ձեռք է բերել Երևան – Դուբայ չվերթի տոմս և դեկտեմբերի 25-ին «Զվարթնոց» օդանավակայանից նրան Դուբայ ճանապարհել, որտեղ, ըստ մեղադրական եզրակացության, վերջինս շուրջ 1,5 ամիս Արմենուհի Պետրոսյանի օժանդակությամբ զբաղվել է պոռնկությամբ և վաստակած գումարները տվել նրան: Սուսաննա Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 1 և 3 կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:


Կից նյութեր: Նկար 1
Կատեգորիա: Քրեական | Դիտումներ: 328 | Ավելացրեց: ARMLUR | - Վարկանիշ -: 0.0/0
Նյութը հեղինակային իրավունքով պատկանում է այն www.armlur.org կայքում տեղադրող օգտատիրոջը և/կամ այն անձին որտեղից օգտվել է օգտատերը: Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ:

«Հենց նորություն լինի` ձեզ տեղյակ կպահենք». Տիգրան Սարգսյան
«Հենց նորություն լինի` ձեզ տեղյակ կպահենք». Տիգրան Սարգսյան

Pepsi??!!!??
Pepsi??!!!??

Աշխարհի ամենաերիտասարդ տատիկը
Աշխարհի ամենաերիտասարդ տատիկը

Կրծքերը դրեցին անհարմար դրության մեջ (վիդեո)
Կրծքերը դրեցին անհարմար դրության մեջ (վիդեո)

Չեմ հավատում, որ տղամարդը կարող է այսքան լավ ճանաչել կանանց. ԲՐԱՎՈ հեղինակին
Չեմ հավատում, որ տղամարդը կարող է այսքան լավ ճանաչել կանանց. ԲՐԱՎՈ հեղինակին


ՀՄ…


Однако...


Одиночество

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]