Ողջույն, Հյուր! Գրանցում RSS

Armlur.ORG™

Երեքշաբթի, 24.04.2018, 09:25
мета-тэг
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 21 » Հայաստանում սե՞քսն է լուրջ հարց, թե՞ քաղաքականությունն է անլուրջ
16:44
Հայաստանում սե՞քսն է լուրջ հարց, թե՞ քաղաքականությունն է անլուրջ
Կարդալով լրատվականների վերջին մի քանի օրվա նորությունները, տպավորություն է ստեղծվում, որ հայրենական քաղաքական դաշտի կարևորագույն և միակ լուրջ իրադարձությունը եղել է այն, որ ինչ որ նորաթուխ կուսակցության կին առաջնորդը կոչ է արել աղջիկներին չկառչել կուսությունից: Աչքի տակով անցկացնելով հնչած կարծիքները, ինչպես նաև այն, թե ովքեր են հայտնել այդ կարծիքները, կարելի է փաստել, որ գրեթե բոլոր կուսակցությունները, ինչպես նաև բազմաթիվ հանրային ճանաչում ունեցող անհատներ ֆորմալ ու ոչ ֆորմալ ձևերով արձագանքել են այդ հայտարարությանը և բոցկլտուն ճառերով ապացուցել, որ դա ազգային աղետի կարող է բերել...
Փաստը մնում է փաստ, առաջին հայացքից զավեշտալի այս հայտարարությունը հասարակությունում փոթորիկ բարձրացրեց, իսկ քաղաքական դաշտում՝ իրարանցում: Եթե նայենք հարցի զուտ փիառային կողմին, ապա պարզ է, որ նման հայտարարություն անելն արդարացված էր արդեն իսկ նրանով, որ մինչ այդ մի քանի տասնյակ մարդու հայտնի քաղաքական միավորի մասին մի քանի օր շարունակ գրում են գրեթե լրատվամիջոցներ, իսկ թեման շարունակում է ակտուալ մնալ սոցցանցերի քննարկումներում: Սակայն հարցը չի կարելի զուտ փիառային տեսակետից դիտարկել, պետք էլ չի շեղվել հարցի բարոյական կողմի վրա, որովհետև նման արձագանքը մերկացրեց Հայաստանյան հասարակական ու քաղաքական դաշտի երկու լրջագույն խնդիրներ, թեև վստահ եմ, որ հայտարարության հեղինակի մտքին էլ չկար նման արդյունքի հասնելը:
Մի կողմից, հերթական անգամ ականատես եղանք, որ սեքսուալ մտահոգվածությունը գնալով վեր է ածվում ազգային բարդույթի և բավական է, որ «սեքս» բառը պարունակող ցանկացած հայատարարություն հնչի և արևդեն իսկ տասնյակ հազաքրավոր մարդկանց ուշադրությունը սևեռվում է դրա վրա: Ընդ որում, ամենևին էլ էական չէ, թե ինչ համատեքստում է հնչում այդ բառը ու ինչ մակարդակի վրա, եթե այսօր մենք տեսնում ենք, որ սեքսը վեր է ածվում քաղաքական կատեգորիայի, ապա սա արդեն լրջագույն սոցիալ-հոգեբանական խնդիր է, որի հետ աշխատելու մեխանիզմները մնացել են դեռ սովետական՝ «Մեր երկրում սեքս չկա» հայեցակարգի մակարդակի վրա: Սա մի խնդիր է, որի շուրջ խորը գիտական հետազոտություններ պետք է անեն հասարակագետներն ու հոգեբանները, որովհետև խնդրի նման ծավալների դեպքում տեղային լուծումներն արդյունավետություն չեն կարող ունենալ:
Մյուս կողմից էլ, այս դրվագը հստակորեն ցույց տվեց այն խղճուկ ու անշուք վիճակը, այն խորը ճգնաժամն ու լճացումը, որը տիրում է հայաստանյան քաղաքականությունում: Սա էլ իր հերթին շատ լուրջ խնդիր է, որը պայմանավորված է գաղափարախոսական վակուումով և վստահության ու հեղինակության ի սպառ բացակայությամբ: 20 տարվա մեջ արդեն այնքան վարկաբեկվեցին ու անլրջացվեցին այնպիսի սկզբունքային հասկացողություններ, ինչպիսիք են «կուսակցություն», «քաղաքականություն», «քաղաքական գործիչ», «գաղափարախոսություն», «սկզբունքներ» և այլն, որ փաստացի այսօր ամենաանհեթհեթ թեզն էլ հավակնում է դառնալ լուրջ քննարկումների առարկա ու քաղաքական հորիզոնում առաջին պլան մղել անգամ դիլետանտների:

Հետևություն. Հայաստանում սեքսը լրջագույն հարց է դարձել, իսկ քաղաքականությունն անլրջացել է:

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 335 | Ավելացրեց: ARMLUR | - Վարկանիշ -: 0.0/0
Նյութը հեղինակային իրավունքով պատկանում է այն www.armlur.org կայքում տեղադրող օգտատիրոջը և/կամ այն անձին որտեղից օգտվել է օգտատերը: Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ:

«Հենց նորություն լինի` ձեզ տեղյակ կպահենք». Տիգրան Սարգսյան
«Հենց նորություն լինի` ձեզ տեղյակ կպահենք». Տիգրան Սարգսյան

Pepsi??!!!??
Pepsi??!!!??

Աշխարհի ամենաերիտասարդ տատիկը
Աշխարհի ամենաերիտասարդ տատիկը

Կրծքերը դրեցին անհարմար դրության մեջ (վիդեո)
Կրծքերը դրեցին անհարմար դրության մեջ (վիդեո)

Չեմ հավատում, որ տղամարդը կարող է այսքան լավ ճանաչել կանանց. ԲՐԱՎՈ հեղինակին
Չեմ հավատում, որ տղամարդը կարող է այսքան լավ ճանաչել կանանց. ԲՐԱՎՈ հեղինակին


ՀՄ…


Однако...


Одиночество

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]