Ողջույն, Հյուր! Գրանցում RSS

Armlur.ORG™

Երեքշաբթի, 24.04.2018, 09:26
мета-тэг
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 22 » «Ի՞նչ անկախության տոն, երբ Ռուսաստանի գյուղերից մեկը դարձանք»
19:27
«Ի՞նչ անկախության տոն, երբ Ռուսաստանի գյուղերից մեկը դարձանք»
Այս օրերին սոցիալական ցանցերում ամենաքննարկվող թեման Հայաստանի Անկախության թեման է: Ինչպիսի՞ ձեռքբերումներ է ունեցել Հայաստանն այս 22 տարիների ընթացքում, և որո՞նք են ձախողումները: Ֆեյսբուքյան ակտիվիստ, Աբովյան քաղաքի բնակիչ Արա Ներսիսյանը 168.am-ի հետ զրույցում Անկախության տոնակատարությանն անդրադառնալիս իր դժգոհությունն արտահայտեց ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականության, մասնավորապես՝ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության կապակցությամբ. «Ի՞նչ անկախության տոն, երբ Հայաստանը դարձավ Ռուսաստանի գյուղերից մեկը: Մաքսային միություն ասվածը Պուտինի հնարած տերմինն է, անգամ Youtube-ում տեսանյութ կա, որ Սովետական Միություն չի եղել, ընդամենը ռուսական կայսրությունն է եղել՝ այլ անվանումով: Մաքսային միությունը քայլ էր, որպեսզի վերականգնվի կայսրությունը: Եվրոպայի տնտեսությունը 8 անգամ գերազանցում է Ռուսաստանի տնտեսությանը: Մի կենցաղային օրինակ ասեմ. ամենառուսամոլ մարդը տեխնիկա գնելիս երբեք ռուսական արտադրության տեխնիկա չի գնում, այլ գերմանականն է հարցնում խանութներում: «Անծայրածիր» տարածքներ ունեցող երկիրը ցորեն, կաթնամթերք է ներմուծում: Այդ երկիրը չունի կառավարման համակարգ: Ալկաշ, անբան հարևանի հետ պետք չէ գործ բռնել, ում պարբերաբար բարեկամներն են փող ուղարկում արտասահմանից, իսկ այդ գազն ու նավթը մի օր վերջանալու են, ու արդեն իսկ պարզ է, թե երբ: Ակնհայտ է, որ Հայաստանը շանտաժի արդյունքում ստորագրեց այդ փաստաթուղթը, բայց պատերազմ միշտ կարող է լինել և կլինի: Լավ, մինչև ե՞րբ պետք է դամոկլյան սուրը մեր գլխի վերևում լինի: Թեթև պատերազմ հնարավոր է լինի, բայց ոչ ավելին: Ալիևին, թող Աստված երկար կյանք տա, նա երբեք լուրջ ռազմական գործողությունների չի դիմի, իզուր չէ այդքան միլիարդներ կուտակել»,- ասում է ակտիվիստը և հույս հայտնում, որ մի օր կարժևորենք մեր անկախությունը: 
Կից նյութեր: Նկար 1
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 300 | Ավելացրեց: ARMLUR | - Վարկանիշ -: 0.0/0
Նյութը հեղինակային իրավունքով պատկանում է այն www.armlur.org կայքում տեղադրող օգտատիրոջը և/կամ այն անձին որտեղից օգտվել է օգտատերը: Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ:

«Հենց նորություն լինի` ձեզ տեղյակ կպահենք». Տիգրան Սարգսյան
«Հենց նորություն լինի` ձեզ տեղյակ կպահենք». Տիգրան Սարգսյան

Pepsi??!!!??
Pepsi??!!!??

Աշխարհի ամենաերիտասարդ տատիկը
Աշխարհի ամենաերիտասարդ տատիկը

Կրծքերը դրեցին անհարմար դրության մեջ (վիդեո)
Կրծքերը դրեցին անհարմար դրության մեջ (վիդեո)

Չեմ հավատում, որ տղամարդը կարող է այսքան լավ ճանաչել կանանց. ԲՐԱՎՈ հեղինակին
Չեմ հավատում, որ տղամարդը կարող է այսքան լավ ճանաչել կանանց. ԲՐԱՎՈ հեղինակին


ՀՄ…


Однако...


Одиночество

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]